Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

9 պարզ միջոց անկաշկանդ եւ գեղեցիկ ժպտալու համար. 1in.am

9 պարզ միջոց անկաշկանդ եւ գեղեցիկ ժպտալու համար. 1in.am

Ատամները միշտ ձյունաճերմակ պահելու համար բավական է օգտվել մի քանի պարզ խորհուրդներից: Նախ պետք է փոխել սննդակարգը, երկրորդ` ճիշտ խնամել բերանի խոռոչը, հայտնում է Fullpicture-ը:

1. Էմալի գույնի փոփոխությունը կապված է սուրճի, թեյի, կարմիր գինու, գունավոր հյութերի օգտագործման հետ, որոնք ատամների վրա գունավորող նյութեր են թողնում: Շատ մրգեր ու բանջարեղեն նույնպես գունավորում են ատամները, սակայն դա չի նշանակում, որ պետք է դրանցից հրաժարվել: Ուղղակի դրանք ուտելուց հետո անհրաժեշտ է լվանալ ատամները:

2. Օգտագործեք ավելի կոշտ ատամի խոզանակ: Փափուկ խոզանակը նույնիսկ չի մաքրի ուտելիքի մնացորդները, հատկապես գունավորող նյութերը:

 

3. Մի մոռացեք ատամները լվանալու ժամանակ մաքրել լեզվի փառը:

4. Որոշ մթերքներ, ինչպես, օրինակ, վարունգը, գազարը և խնձորը, բարենպաստ ազեդցություն են թողնում ատամների վրա: Նրանք մեխանիկորեն մաքրում են փառը, ինչպես նաև հեռացնում են ուտելիքի մնացորդները: Այդ պատճառով դրանք լավ է ուտել ճաշից հետո:

5. Կերեք ելակ: Ելակը գերազանց սպիտակեցնում է ատամի էմալը իր մեջ պարունակող խնձորաթթվի հաշվին:

6. Օգտվեք ատամի թելից, որն, ի տարբերություն ատամի խոզանակի, մաքրում է ատամների արանքները:

7. Միշտ լվացեք ատամներն արթնանալուց հետո և քնելուց առաջ:

8. Խորհուրդ կանանց. եթե ատամները թվում են չափազանց դեղին կամ մոխրագույն, ընտրեք շրթներկի նմանատիպ գույն, որն օպտիկապես «կսպիտակեցնի» ատամները: Ձեզ կօգնեն գունատ-վարդագույնը կամ մարջանի գույնը: Խուսափեք բեժ-շագանակագույն երանգներից կամ մարգարտի փայլով շրթներկերից:

9. Եթե բերանի խոռոչի հիգիենայի պահպանումը չի օգնում ատամները սպիտակելուն, ապա պետք է օգտվել ստոմատոլոգի ծառայություններից, ովքեր ունեն ատամները սպիտակեցնող ժամանակակից սարքավորումներ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. karriere.rusverlag.de
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ